Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման մասնակիցները աջակցել են ռոումինգի մասին տարածաշրջանային համաձայնագրի ստորագրմանը։ Այս տեղեկությունը հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Բրյուսելում նախարարների հանդիպման արդյունքները, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵՄ երկրների արտգործնախարարները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ամփոփել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը։
Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել 2024 թվականի կոնկրետ առաջնահերթ ուղղություններին, հատկապես տարածաշրջանային ռոումինգի, ճանապարհային անվտանգության և տրանսպորտի ոլորտներում։
Եվրամիությունը նաև Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնելու է 209-ի։ Այս տվյալը հայտնել է Ջոզեպ Բորելը` հավելելով, որ «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»։