Թբիլիսիում կարվում է աշխարհում Եվրամիության ամենամեծ դրոշը, որը կբացվի դեկտեմբերի 9-ին նախատեսված երթին։
Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ դրոշի համար նախատեսված 12 աստղերը կարվել են Վրաստանի տարբեր շրջաններում, որոնք մայրաքաղաքում կկցվեն դրոշին: Դրոշն ունի 22 մետր լայնություն և 33 մետր երկարություն։
Ի դեպ, Թբիլիսիում «Քո ձայնը Եվրամիությանը» խորագրով երթ կանցկացվի: Երթը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին՝ Հանրապետության հրապարակից, կավարտվի Եվրոպայի հրապարակում։ Ըստ երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դրական հանձնարարական է տվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Գլխավորը, սակայն, ըստ նրանց, դեռ առջևում է։ Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը, որում ընդգրկված են 27 պետությունների ղեկավարներ, պետք է որոշի, թե՝ արդյո՞ք Վրաստանը կստանա թեկնածու երկրի կարգավիճակ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միանում է «Քո ձայնը Եվրամիությանը» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) երթին։
Նշենք՝ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունեց այն վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկիր, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն