Լարսը շարունակում է փակ մնալ

Լարս տանող ճանապարհին (11:00-ի դրությամբ) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Այս տեղեկությունը հաստատել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

Ըստ տեղեկության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կասեցված է: