Լարսը կրկին փակ է

Լարս տանող ճանապարհին (20:10-ի դրությամբ) արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

«Ավտոճանապարհի մյուս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», — հայտնում են դեպարտամենտից: