Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվական հարթակը հնարավորություն է ընձեռում անցնել լրագրողի երկամսյա մասնագիտական ստաժավորում:
- Մեր արհեստավարժ թիմը ձեզ կօգնի ընտրել թեմաներ, լրատվական նյութեր, պատրաստել հարցազրույցներ, օգտվել տվյալների բազաներից։ Պատրաստված լավագույն նյութերը կհրապարակվեն aliq.ge կայքում։
Ստաժավորմանը լիարժեք մասնակցողներին կտրվեն վկայականներ։
Ստաժավորման նպատակով կարող են դիմել`
- վրացերենին ու հայերենին գրավոր և բանավոր բարձր մակարդակով տիրապետող (ռուսերենի ու անգլերենի իմացությունը ցանկալի է) անձինք:
- Լրագրության, քաղաքացիական ակտիվիզմի փորձառությունը ցանկալի է։
Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Ալիք Մեդիա»-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել ձեր կենսագրական տվյալները (CV) և 250-350 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ հայերեն և վրացերեն` info@aliq.ge էլ.հասցեին։
Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է։
Հայտերը կուսումնասիրվեն, և ծրագրի մասնակցության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կտեղեկացվեն հունվարի 10-ին, որից հետո կմասնակցեն հարցազրույցի փուլին։
Ընտրված լավագույն մասնակիցների համար ստաժավորման գործընթացը կմեկնարկի հունվարի 15-ից։
Ստաժավորման գործընթացը լինելու է հիբրիդային՝ առցանց ու ֆիզիկական ռեժիմով: Տեղերը սահմանափակ են. ընտրվելու է միայն 3 մասնակից։
Մեր թիմը սիրով սպասում է ձեր հայտերին։
Հարցերի համար գրեք info@aliq.ge հասցեով։