Վրաստանում գրագիտության մակարդակը վատթարանում է

Վրաստանում աշակերտների շրջանում մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ցուցանիշը նվազել է: Այս մասին ասվում է աշակերտների գնահատման միջազգային ծրագիր PISA-ի 2022 թվականին արված ուսումնասիրության մեջ:

2022 թվականի հարցման արդյունքում վրացի աշակերտների արդյունքները մաթեմատիկայի ոլորտում վատթարացել է՝ 8, ընթերցանության/կարդալու ըմբռնման ոլորտում՝ 6 միավորով:

Մաթեմատիկական հմտություններից վրացի աշակերտները հավաքել են 390 միավոր։ Սա 8 կետով ցածր է 2018 թվականի ցուցանիշից: Մաթեմատիկայի բնագավառում աղջիկներն ավելի լավ արդյունքներ են ցույց տվել՝ 393 միավոր, քան տղաները՝ 387 միավոր: 81 երկրներից Վրաստանը 62-րդ հորիզոնականում է։

Ընթերցանության ըմբռնման առումով վրացի աշակերտների ցուցանիշը 374 միավոր է՝ 6 միավորով պակաս, քան 2018 թվականի ցուցանիշը: Ընթերցանության ըմբռնման հարցում աղջիկների և տղաների միջև բավականին մեծ տարբերություն կա. եթե աղջիկների միջին միավորը 392 միավոր է, ապա տղաների միջին միավորը 357 է: 81 երկրներից Վրաստանը 67-րդ հորիզոնականում է:

Ինչ վերաբերում է բնական գիտություններին, ապա 2018 թվականի համեմատ Վրաստանն առաջադիմել է մեկ կետով և հավաքել 384 միավոր. աղջիկների միջին միավորը 391 է, իսկ տղաներինը՝ 377։ 81 երկրներից Վրաստանը զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը։

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) փոխնախարար Թամար Մախարաշվիլիի խոսքով, ԿԳՆ-ը ուրախ չէ, որ PISA-ի տվյալները չեն բարելավվել, բայց տվյալները չեն էլ վատթարացել: Նրա խոսքով, շատ երկրներ վատթարացրել են տվյալները, նրանց վրա ազդել է կորոնավիրուսը։

PISA 2023 հետազոտությանը մասնակցել է 81 երկիր։

PISA-ն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն երեք տարին մեկ հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝  համապատասխան աստիճանում: