«Մարտի 8-ը ծաղիկ նվիրելու օր չէ», «Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերում» և այլ կարգախոսներով «Ֆեմինիստների ազատ խումբ» կազմակերպության և սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող այլ հասարակական կազմակերպությունների անդամներ և ակտիվիստներ կանանց զորակցության քայլերթ էին կազմակերպել Ռուսթավելի պողոտայում: Քայլերթի մասնակիցները զորակցում էին բոլոր կանանց, որոնք ճնշվում են տղամարդկանց, պետության և բիզնեսի կողմից:
Ժամանակն է սկսենք այս ծանր իրավիճակից դուրս գալու համար պայքարը: Մեր նպատակն է բոլոր կանանց ասել, որ նրանք կարող են պայքարել սեփական սեքսուալ, վերարտադրողական, իրավունքի և ազատության համար:
Քայլերթն ավարտվեց Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ ցուցարարները ելույթ ունեցան կանանց, ինչպես նաև կին սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարի կոչերով:
Կնոջ աշխատանքը մեր հասարակության մեջ չի գնահատվում: Կինը ճնշված է ինչպես տղամարդու, այնպես էլ կապիտալիստական համակարգի կողմից:Դա վատ է անդրադառնում նաև հասարակության այլ ներկայացուցիչների վրա: Այս ոլորտում փոքր առաջընթաց նկատվում է, սակայն խնդիրները դեռ լուծված չեն:
Միասեռական կանայք վրաց հասարակության մասն են կազմում, նրանց կարիքները տարբերվում են: Նրանք արհամարվում կամ ճնշվում են հասարակության այլ խմբերի կողմից, ինչն էլ ավելի է բարդացնում կանանց իրավունքների համար պայքարը:
Բոլքվաձեն ուրախությամբ խոստովանեց, որ փոխվել է ոստիկանության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ, հավելելով որ դա նրանց թեժ պայքարի արդյունքն է:
Կանանց զորակցության ցույցին զուգահեռ «Ջարդիր «ապակե առաստաղը»» խորագրով ցույց էր կազմակերպվել նաև Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում:
«Ապակե առաստաղը» կնոջ կարիերայի այն կետն է, որից ավելիին կինը չի կարող հասնել իր սեռի պատճառով: Վրաստանում այն դեռևս արդիական է: Այդ առաստաղն ամեն կերպ ջարդել է պետք:
«Կանանց շարժում» հասարակական շարժման կողմից կազմակերպված ցույցի մասնակիցները կոչ էին անում կառավարությանը ձեռնարկել համապատասխան քայլեր կնոջ նկատմամբ իրականացվող խտրականությունից ձերբազատվելու նպատակով:
Արդեն երրորդ տարին է կազմակերպում ենք նման ցույցեր իշխանության դեմ: Պետությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր գոյություն ունեցող խտրականության քաղաքականությունը փոխելու նպատակով: Կանանց դեմ անտեսանելի խոչընդոտները՝ «Ապակե առաստաղը» շարունակում է արդիական մնալ:
Կառավարության շենքի մոտից ցուցարարները միացան խորհրդարանի մոտ շարունակվող Կանանց զորակցության ակցիային: