Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները թեթևակի աճել են։
Գնաճի տարեկան մակարդակի վրա ազդել են.
- Տարբեր ապրանքների և ծառայությունների գնաճը 9.8 տոկոսով,
- Տրանսպորտային ծառայությունների թանկացումը 2,5 տոկոսով,
- Ոգելից խմիչքների և ծխախոտի գնաճը 5,1 տոկոսով,
- Ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացումը 3.4 տոկոսով։
Միաժամանակ սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների գները նվազել են 3.1 տոկոսով։
Իսկ ահա ամսական գնաճը կազմել է -0.2 տոկոս, ինչը նշանակում է, որ վերջինս փոքր-ինչ նվազել է։