Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Dubai Expo-ում, որտեղ անցկացվում է համաժողովը, Վրաստանի վարչապետին և գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին հանդիպել են Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ-Նահյանը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտիերեսը:
«Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթնաժողովի բացմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ-Նահյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը ողջույնի խոսքով դիմել են գագաթնաժողովին մասնակցող առաջնորդներին»,- նշված է հաղորդագրության մեջ: