Երկրաշարժ՝ Վրաստանից 27 կմ հեռավորության վրա

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի ժամանակով 19:49-ին Վրաստանի սահմանից 27 կմ հեռավորության վրա Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում: Նախանական տվյալներով, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ: