Նոյեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ:
Վրաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում օմբուդսմենի գործունեության նշանակությանը՝ երկրների ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։
«Այս համատեքստում ընդգծվեց երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության կարևորությունը»,- ասված է ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ: