2023 թվականի սեպտեմբերից շուրջ 4 000 ուսանող վերականգնել է ուսանողի կարգավիճակը և վերադարձել ուսումնական գործընթաց, խորհրդարանում ասել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին:
Նոյեմբերի 28-ի խորհրդարանի լիագումար նիստում նախարարը խոսել է նաև բուհերում ուսանողական պարտքերի մարման և այս ծրագրից հրաժարված մասնավոր բուհերի մասին։
Ըստ Ամիլախվարիի՝ նախարարությունը չի կարող որևէ մեկին պարտադրել մասնակցել ծրագրին, հատկապես մասնավոր համալսարանին, քանի որ դրա համար իրավական կամ ակադեմիական լծակներ չկան։
Նախարարի խոսքով, ցավոք, երկու մասնավոր բուհեր համարել են, որ չպետք է լրացուցիչ սոցիալական-ֆինանսական արտոնություններ տան իրենց ուսանողներին։