Ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին, ծանր հիվանդությունից հետո, 57 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի որդին՝ Իգոր Բայբուրթյանը:
«Ալիք Մեդիայի» ողջ աշխատակազմն իր խորագույն ցավակցությունն է հայտնում Բայբուրթյանների ողջ ընտանիքին:
Հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 16:00-ից, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 14:00-ին:
Հասցեն՝ ք. Թբիլիսի, Ունիվերսիտետի փողոց թիվ 6 Արարողությունների սրահ (Սաբուրթալոյի գերեզմանոցի մոտակայքում)։