Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 27

Մեկ տարում Վրաստանի արտաքին պետական ​​պարտքն աճել է 758,842 մլն դոլարով, իսկ սեպտեմբեր ամսվա համեմատ՝ նվազել 12,046 մլն դոլարով:

Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նոյեմբերի 27-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության և Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը, բացվեց մեծանուն կոմպոզիտորին նվիրված եռալեզու հուշատախտակ։

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբանի ԿԳ փոխնախարար Հասան Հասանլիի և Բաքվի պետական ​​համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևի հետ։

Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկն աշխարհում:

Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, այժմ՝ նոյեմբերին, երկրում շրջանառվող գրիպի հիվանդացության դեպքերը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3-4 անգամ քիչ են։