Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, այժմ՝ նոյեմբերին, երկրում շրջանառվող գրիպի հիվանդացության դեպքերը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3-4 անգամ քիչ են։
Իմունոլոգի խոսքով, այս պահի դրությամբ գրիպով հիվանդների թիվը համեմատաբար քիչ է, սակայն դա չի նշանակում այն չի ավելանա։ Նրա խոսքով՝ դեպքերի աճի պիկը ավելի ուշ կգրանցվի։
Չխաիձեն նշել է, որ գրիպի վիրուսի դեպքերի աճ է սպասվում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին։