Վրաստանից ամենաշատ այցելությունները կատարվել են դեպի Թուրքիա, Հայաստան և Ռուսաստան, այս մասին է վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած 2023 թվականի երրորդ եռամսակի տվյալները:
2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 819,9 հազար վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ուղևորությունների ամենամեծ տեսակարար կշիռը՝ 45,4 տոկոս, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։
2023 թվականի երրորդ եռամսյակում այցելությունների մեծ մասը՝ 33,4 տոկոսը, կատարվել է գնումների նպատակով։
Այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 41,5 տոկոս, Հայաստան՝ 16,0 տոկոս, Ռուսաստանը՝ 14,4 տոկոս: