Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում դեռահասին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Վրաստանի գերագույն դատախազությունը։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 21-ին Թբիլիսիի Վ.Գորգասալիի և Բ.Կալանդաձեի փողոցների խաչմերուկում բեռնատարի վարորդը չի ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը և բախվել է մայթով անցնող անչափահաս հետիոտնին։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժողը տեղում մահացել է։