Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքու է մեկնել նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Ղարիբաշվիլին նոյեմբերի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաքում որպես պատվավոր հյուր մասնակցելու է SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսության հատուկ ծրագիր) տնտեսական համաժողովին։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։
Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։