2018 թվականից մինչև 2022 թվականի հունիսը Վրաստանում գրանցվել է անչափահասների ծննդաբերության 2564, հղիության արհեստական ընդհատման (աբորտ) 454 դեպք, գրել է batumelebi.netgazeti.ge լրատվականը՝ վկայակոչելով «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությանը:
Կազմակերպության իրավաբան, երեխաների իրավունքների պաշտպան Թամար Գաբոձեն ասել է, որ վաղաժամ ծնունդներն ու աբորտները, անշուշտ, տրավմատիկ են երեխայի հոգե-հուզական վիճակի համար, քանի որ երեխաները չունեն դրան համապատասխան տարիք, պատրաստվածություն ու հմտություններ, և դրա համար նրանց համար շատ դժվար է։
«Երբ երեխան վաղաժամ հղիություն է տանում, երբ որոշում են աբորտ անել, այդ տվյալներն արդեն իսկ խնդրահարույց են, ինչը նշանակում է, որ երեխան որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն չի ունեցել։ Օրինակ, նա տեղեկություն չի ունեցել սեռական և վերարտադրողական առողջության մասին, թե ինչպես պաշտպանի իրեն»,- ասել է Գաբոձեն։