Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 22

Վրաստանում խոշոր չափի կեղծ արժույթ շրջանառելու գործով 4 անձ է ձերբակալվել: 

Հաջորդ տարվանից դպրոցական ավտոբուսներին կթույլատրվի երթևեկել ավտոբուսային գոտիներով (Bus Lane)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 1,4 մլն լարիով։

Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու (E60) մաս հանդիսացող Ռիկոթիի ճանապարհի գործող թունելին զուգահեռ նոր թունել է անցկացվել։

Վրաստանում համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կֆինանսավորվեն ծննդաբերությունն ու կեսարյան հատումները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատում է Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում կատարված փոփոխությունները և նշում, որ նոր օրենքը իրականում չի հեշտացնում քաղաքացիության ձեռքբերումը։