Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։
Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարության համաձայն, հանրային քննարկումը կսկսվի ժամը 12:00-ին` քաղաքապետարանի մեծ կոնֆերանսների դահլիճում։
Մառնեուլիի սակրեբուլոն 2024 թվականի բյուջեի նախագիծը հրապարակել է նոյեմբերի 15-ին: Նախագծի համաձայն, ըստ առաջնահերթությունների՝ քաղաքապետարանը միջոցները բաշխել է հետևյալ կերպ.
- ենթակառուցվածքների զարգացում՝ 14 մլն 817 հազար 500 լարի,
- մաքրություն և շրջակա միջավայրի պահպանություն՝ 3 մլն 275 հազար լարի,
- կրթություն՝ 4 մլն 922 հազար լարի,
- մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ 11 մլն 235 հազար 500 լարի,
- առողջապահություն՝ 313 հազար 300 լարի,
- սոցիալական ապահովություն՝ 2 մլն 703 հազար 10 լարի,
- կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 17 մլն 485 հազար 900 լարի:
Բյուջեի նախագծով 2024 թվականից նախատեսվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ 2024 թվականին քաղաքապետարանի 275 աշխատակցի համար աշխատավարձը կկազմի 8 մլն 336 հազար 900 լարի։