Թբիլիսիի մետրոյի վագոնների նորացման համար պետբյուջեից 475 մլն եվրո կհատկացվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ հանդիպման ժամանակ։
Կալաձեն նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է գնել մետրոյի 212 միավոր ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան վագոններ, որոնք փուլ առ փուլ կգործարկվեն, և առաջիկա 15 տարիների ընթացքում գործող հնացած գնացքներին կփոխարինեն նորերը։
Ծրագրի համար նախատեսված գումարը կհատկացվի պետական բյուջեից: