«Ալիք Մեդիա»-ն Թբիլիսիում գտնվող հայազգի ուսանողների համար դասընթաց անցկացրեց ««1+4» ծրագրում ներգրավված էթնիկ հայ կանանց աշխատանքային փորձը՝ ֆեմինիզմի տեսանկյունից» նախագծի շրջանակներում:
Թրեյնինգը վարում էր որակավորված դասընթացավար Քեթի Մուրղուլիան:
Մասնակիցները տեղեկություններ ստացան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման վերլուծությունը, նրանց աշխատանքի տեղավորման արդյունավետ մեխանիզմների ուսումնասիրությունը: Թրեյնինգի ընթացքում քննարկվեցին «1+4» ծրագրի դրական ու բացասական կողմերը:
Տեղեկատվական հանդիպումը տեղի ունեցավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, «Mercure Tbilisi Old Town» հյուրանոցում: