Վրաց-հունական համագործակցությունը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում

Վրաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցությունը նոր ու ռազմավարական նշանակություն է ստանում: Համագործակցության նոր մակարդակի անցնելու շուրջ մարտի 7-ին համաձայնության են եկել  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:

Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմա-մշակութային հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել դրանք էլ ավելի զարգացնել:

Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը՝ նշելով, որ Հունաստանը պատրաստ է կիսվել իր փորձով։

Կողմերը քննարկել են  նաև Վրաստանից Հունաստանի նավահանգիստներ լաստանավերի երթևեկության հնարավորությունները:

Հույն նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հունաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

 

Թողնել պատասխան