Վրաստանի Հասարակական կարծիքի և բիզնեսի ուսումնասիրության միջազգային կենտրոնը (GORBI) հրապարակել է Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Հարցին՝ եթե այսօր խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցվածների 55 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին, իսկ 20 տոկոսը՝ ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցությունների օգտին։
Մյուս կուսակցությունների համար՝ հարցման արդյունքներն այսպիսին են.
- «Գիրչի-առավել ազատություն» և «Դրոա»՝ 4 տոկոս,
- «Լելո»՝ 4 տոկոս,
- «Եվրոպական Վրաստան»՝ 3 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 3 տոկոս,
- «Հայրենասիրական դաշինք»՝ 2 տոկոս,
- «Լեյբորիստական կուսակցություն»՝ 2 տոկոս,
- «Քաղաքացիներ»՝ 1 տոկոս,
- «Գիրչի»՝ 1 տոկոս,
- այլ՝ 5 տոկոս:
GORBI-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը հարցազրույց է անցկացրել 2024 չափահաս քաղաքացու հետ։ Նշվում է, որ դաշտային աշխատանքներ են իրականացվել Վրաստանի ամբողջ տարածքում՝ պատահական ընտրությամբ։ Հարցման սխալի միջին սահմանը +/- 2,2 տոկոս է: