«Մեծ հույս ունեմ, որ Ստրասբուրգի դատարանը ադեկվատ որոշում կկայացնի, որը, բնականաբար, ընդունելի կլինի մեր իշխանությունների համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն՝ մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով ընթացող իրադարձությունները:
«Համոզված եմ, որ մենք անպայման հաշվի կառնենք այն խորհրդատվությունը, որ կներկայացվի դատարանի կողմից: Եկեք չխոսենք մամուլի ազատությունից այն ժամանակ, երբ խոսքը այսօրվա իրավիճակի մասին է, վերհիշենք մի քանի տարի առաջ տեղի ունեցածը և համապատասխան եզրակացություններ անենք: Մեր իշխանությունների գործունեությունը ուղված է մամուլի առավելագույն ազատությանը, որևէ տեսակի միջամտության մասին խոսք չպետք է լինի»,- հայտարարել է Վիկտոր Դոլիձեն՝ ավելացնելով, որ մամուլի ազատությունը կարեւոր հարց է, բայց կարեւոր է նաև սեփականության անձեռնմխելիությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի Գերագույն դատարանի որոշումից հետո «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։