Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման սրահում ինքնագրանցման (Self-Check in Kiosks) սարքեր են տեղադրվել, հաղորդում է օդանավակայանի կառավարման TAV Georgia ընկերությունը:
Ըստ հաղորդագրության՝ այս սարքերը ուղևորներին հնարավորություն կտան ինքնուրույն գրանցել մեկնման ժամանակը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում առաջին փուլում կգործեն երկու ինքնագրանցման սարքեր, որոնցից կարող են օգտվել երկու ավիաընկերությունների ուղևորները։ Աստիճանաբար կավելանա այն ավիաընկերությունների թիվը, որոնց չվերթերում ուղևորները կկարողանան ինքնուրույն գրանցում կատարել։
Ինքնագրնացման սարքերն արտադրում է ֆրանսիական EASIER ընկերությունը, իսկ Թբիլիսիի օդանավակայանում դրանք տեղադրելու համար կատարված ներդրումը կազմում է 150 հազար լարի: