Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները: Այս մասին նոյեմբերի 12-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովը:
Նույն գրառման մեջ նոյեմբերի 8-ի իրենց որոշումը Եվրահանձնաժողովը պատմական պահ է համարել. «Մենք վճռորոշ քայլեր ենք անում մեր հարևան երկրների և ընդլայնման ուղղությամբ»: Եվրահանձնաժողովը ևս մեկ անգամ անդրադարձել է որոշմանն ու նշել՝ չորեքշաբթի Եվրախորհրդին խորհուրդ է տվել.
- Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսել,
- Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել,
- Անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճան ձեռք բերելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսել:
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Ուկրաինան կատարել է նախորդ տարի սահմանված անհրաժեշտ քայլերի ավելի քան 90 տոկոսը․ ուկրաինացիները խորապես բարեփոխում են իրենց երկիրը և պատրաստ են անդամակցությանը: Մոլդովան զգալի բարեփոխումների ջանքեր ձեռնարկել է, չնայած ժողովրդավարության դեմ ուղղված մշտական ապակայունացման ջանքերին։
«Վրաստանը կարևոր բարեփոխումների քայլեր դեռ պետք է անի՝ արտացոլելու իր քաղաքացիների մեծամասնության՝ մեր Միությանը միանալու իրական ձգտումները:
Սերբիայի Հանրապետությունը մի շարք դրական քաղաքական և իրավական քայլեր է ձեռնարկել: Սակայն, Հանրապետությունում ընդունված հակասահմանադրական օրենքները մտահոգիչ են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նրանց պնդմամբ՝ ընդլայնումը բացառիկ հնարավորություն է թե՛ Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրների, թե՛ իրենց համար. «Դա խաղաղության և բարգավաճման մղիչ է, որոնք մեր միությունն այդքան առանձնահատուկ է դարձնում»:
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին