Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է Փարիզի Ելիսեյան պալատում Խաղաղության ֆորումից առաջ կազմակերպված ընդունելությանը, գրում է RadioTavisupleba-ն:
Տեղեկության համաձայն՝ ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ: Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վրաստանի կառավարությունը պնդում է, որ Զուրաբիշվիլին այցի հարցով գործադիրին չի դիմել։ Նախագահի վարչակազմը հաստատել է տեղեկությունը, որ նախագահը այցի համար կառավարության հավանությունը չի խնդրել։
Քննարկել են Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը