Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վլադիմիր Կոնստանտինիդիսը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատանը ճանաչողական հանդիպում է ունեցել Հայաստանում վրացական «Իվերիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը։
Նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման շրջանակներում Կոնստանտինիդիսը ներկայացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության գործողությունների ծրագիրը և տեղեկատվություն է տրամադրել առկա և նախատեսվող ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել Վրաստանի տարածքից դուրս գործող կազմակերպությունները, ինչպես նաև ծանոթացել Հայաստանում նրանց գործունեությանը։
«Իվերիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները փոխնախարարին նվիրել են իրենց կողմից թարգմանված և հրատարակված մի շարք գրքեր։