Սա է մեր պատասխանը Ռուսաստանին. նախագահի ստորագրահավաքը մեկնարկել է

Սա է մեր պատասխանը Ռուսաստանին, սա է մեր պատասխանը օկուպացմանը, և սա բոլորի հաղթանակն է, Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականի հրապարակումից հետո Օրբելիանիի պալատի դիմաց կայացած հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ դրական հանձնարարականի կապակցությամբ  շնորհավորել է իր հայրենակիցներին՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Վրաստանում, ներառյալ օկուպացված տարածքներում բնակվող բնակչությանը:

«Մեր եվրոպական ապագան նաև ձեր ապագան է»,- Վրաստանի օկուպացված տարածքների բնակիչներին այսպես է դիմել Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի՝ այսօրը պատկանում է բոլորին, նախնիներին, որոնք համախոհ են եղել եվրոպական նկրտումներին Վրաստանի պատմության ընթացքում։

Նախագահը նաև հայտարարել է «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաք-արշավի մեկնարկի մասին։

Ի դեպ, դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները որոշում կկայացնեն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Խորհրդին տրամադրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։

Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին