Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ զրույցում ես շնորհավորեցի վրաց ժողովրդին Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի ջանքերի դրական գնահատականի կապակցությամբ, X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին նաև նշել է «Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի համար համապատասխան բուժօգնության հասանելիության հարցը»:
«Մեր հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Զուրաբիշվիլին շնորհավորեց ուկրաինացիներին, իսկ ես շնորհավորեցի մեր բարեկամ վրացի ժողովրդին Եվրահանձնաժողովի կողմից Եվրամիության ճանապարհին Ուկրաինայի և Վրաստանի ջանքերի դրական գնահատման համար։
Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Վրաստանին Մալթայում «Խաղաղության բանաձևի» վերջին հանդիպմանը ներկայացուցիչ ուղարկելու համար»,- գրել է Զելենսկին։
Եվրահանձնաժողովը երեկ՝ նոյեմբերի 8-ին, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց:
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին