Վրաստանի Քվեմո Քարթլիի Մառնեուլիի քաղաքապետարանը սկսել է ամանորյա միջոցառումների նախապատրաստությունը:
Նոյեմբերի 3-ին Մառնեուլիի քաղաքապետարանը 65 հազար 578 լարիի մրցույթ է հայտարարել Սուրբ Ծնունդ-ամանորյա տոնածառի լուսավորման միջոցառման ծառայությունների գնման համար։
Մրցույթային առաջարկի համաձայն՝ տոնածառի լուսավորության միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի երկրորդ կեսին։
Մրցույթային փաստաթղթում նշված է, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու Մառնեուլիում Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորության միացման արարողության ժամանակ։