Վրաստանում ձեթն էժանացել է

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 27 հազար 714 տոննա արևածաղկի ձեթ` 30,6 մլն դոլար արժողությամբ, գրել է BusinessPressNews-ը:

Ըստ նույն տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանը գնել է 15 հազար 616 տոննա արևածաղկի ձեթ` 28,8 մլն դոլար արժողությամբ։ Հիմնական ներմուծող երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որտեղից այս տարի առաքվել է ներմուծված ձեթի գրեթե 90 տոկոսը։

Վրաստանն արևածաղկի ձեթ է գնել հետևյալ երկրներից.

  • Ռուսաստան՝ 24 հազար 235 տոննա՝ 25,7 մլն դոլար արժողությամբ,
  • Ուկրաինա՝ 2 958 տոննա՝ 4,1 մլն դոլար արժողությամբ,
  • Ադրբեջան՝ 350,1 տոննա՝ 481,1 հազար դոլար արժողությամբ,
  • Թուրքիա՝ 65,2 տոննա՝ 115,04 հազար դոլար արժողությամբ,
  • Բելառուս՝ 51,1 տոննա՝ 76,4 հազար դոլար արժողությամբ:

Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ ամիս արևածաղկի ձեթն էժանացել է 39,7 տոկոսով։