«Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքականությունը և աստիճանաբար հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելո՞ւց»: Այս ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվում էր հատկապես վերջին տարվա ընթացքում, մի շարք իրադարձությունների ֆոնին: Օրինակ, այս տարվա մայիսին Մոսկվան չեղարկեց 2019 թվականից Վրաստանի հետ ուղիղ չվերթերի արգելքը և վերացրեց 2000 թվականից գործող վիզային ռեժիմը:
Ապատեղեկատվության տարածմանը նպաստեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Վրաստանի իշխանություններին ուղղված գովաբանումը: Լավրովը պնդում էր, թե Վրաստանի կառավարությունն ընդդիմանում է Արևմուտքին և փոխում արտաքին քաղաքականությունը:
Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է Ատլանտյան խորհրդի DFRLab-ի հետազոտող Սոփո Գելավայի հետ: