2023 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 74 քաղաքացի ամբողջությամբ սպառել է վարորդական իրավունքի համար ամեն տարի հատկացվող 100 միավորը։
Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ այս տարվա երրորդ եռամսյակում վարորդական իրավունքի վկայականից միավոր է կորցրել 82 հազար 433 մարդ, իսկ 74 մարդ լրիվ վատնել է միավորները։
1 միլիոն 220 հազար 946 մարդ պահպանել է 100 միավորը։
Տեղեկացնենք, որ վարորդական իրավունքի վկայականի 100 միավորանոց համակարգը Վրաստանում գործում է 2017 թվականի հուլիսից։ Վարորդական իրավունքի վկայականին յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին տրվում է 100 միավոր, իսկ տարվա ընթացքում խախտումների համար համապատասխան միավորներ են հանվում։ Միավորների ամբողջությամբ վատնման դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է մեկ տարով։