Ռուսաստանը կրճատում է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով ներդրումային ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը, գրել է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ռուս-աբխազական միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ 2023-2025 թվականների ֆինանսավորման սահմանաչափը կկազմի 3,6 միլիարդ ռուբլի։ Այդ մասին հայտնի է դարձել օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո», — ասված է դե ֆակտո նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նախկինում Ռուսաստանի ներդրումային ծրագրի 2023-2025 թվականների ֆինանսավորման սահմանաչափը կազմում էր 4,05 մլրդ ռուբլի։ Ըստ այդմ՝ ֆինանսավորումը կրճատվել է 450 մլն ռուբլով (4,8 մլն դոլար)։