2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերից պետբյուջե վճարված գումարն աճել է 26 մլն 662 հազար 952 լարիով կամ 33,4 տոկոսով, գրել է BusinessPressNews-ը:
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած միացյալ բյուջետային մուտքերի համաձայն, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խաղային բիզնեսը գանձապետարան է մուտքագրել 106 մլն 406 հազար 008 լարի, 2022 թվականի 9 ամիսներին՝ 79 մլն 743 հազար 056 լարի։
Ըստ նույն տվյալների՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում խաղային սարքավորումներից ստացվել է 51 մլն 102 հազար 578 լարի, համակարգային-էլեկտրոնային խաղերից՝ 10 մլն 955 հազար 484 լարի, խրախուսական խաղարկություններից՝ 2 մլն 440 հազար 927 լարի: