Վրացական առնվազն 200 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Եվրահանձնաժողովին կոչ են արել, «Վրաստանում առկա խնդիրներին և 12 առաջնահերթությունների կատարման օբյեկտիվ գնահատմանը զուգահեռ», այնուամենայնիվ, հանձնարարական տալ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
ՀԿ-ները համատեղ հայտարարության մեջ նշում են՝ Վրաստանի քաղաքացիների մեծամասնության անսասան ընտրությունն ու կենսական շահն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։
Ըստ նրանց՝ այսօր հստակ տեսանելի են 12 հանձնարարականների կատարման դժվարությունները, «սակայն, միաժամանակ, եվրոպական ընտրությունը մնում է հասարակության հիմնական ձգտումը, որը համախմբում է քաղաքացիներին արդյունավետ համերաշխության մեջ»։
«2023 թվականի մարտին մենք կարողացանք վրաց հասարակությանը համախմբել «ռուսական օրենքի» դեմ, որը մեծ պատ կդներ Վրաստանի և Եվրամիության միջև։ Հենց այդ ջանքերի շնորհիվ օրենքը տապալվեց, և հնարավոր եղավ բոլորին ցույց տալ, որ վրաց ժողովուրդը պատրաստ է ապագայում ևս պաշտպանել երկրի եվրոպական ապագան»,- ընդգծված է հայտարարության մեջ։
ՀԿ-ների կարծիքով, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը ոչ միայն քայլ կլինի դեպի Եվրամիություն, այլև կօգնի վրաց ժողովրդին ավելի ճիշտ գնահատել Վրաստանում ռուսական շահերը։
«Մենք դիմում ենք մեր երկրի հավատարիմ և ուժեղ եվրոպացի բարեկամներին և, մասնավորապես, Եվրահանձնաժողովին, չնայած Վրաստանում առկա խնդիրներին, 12 առաջնահերթությունների կատարման օբյեկտիվ գնահատմանը, մեզ առաջարկվել է, որ Եվրոպական խորհուրդը 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհի Վրաստանին,- նշված է հայտարարության մեջ։
Ստորագրող ՀԿ-ների ցանկն՝ այստեղ։