Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այցելել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Շենքը լքելուն պես արտգործնախարարը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հարցերին պատասխանելով, հայտարարել է.
«Խոսել ենք վիճակագրության մասին, որը դրական է և սա վկայում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջընթացի մասին»:
Հարցին` խոսել են արդյոք «Ռուսթավի 2»-ի թեմայով, Ջանելիձեն ասել է.
«Արտաքին գործերի նախարարությունը և նախարարը չեն խոսում կոնկրետ դեպքերի մասին: Խոսվել է ընդհանուր բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են երկրի զարգացմանն ու առաջընթացին: Կոնկրետ դեպքի մասին նույնիսկ նախագահն իրավունք չունի խոսել»:
Հատկանշական է, որ ՄԻԵԴ է այցելել նաև Քիբար Խալվաշին, ում` Վրաստանի գերագույն դատարանի վճռով փոխանցվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության իրավունքը: Վճռի կատարումը Ստրասբուրգի դատարանի կողմից կասեցվել է մինչև մարտի 8-ը: