Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար, փոխանցում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC):
Ըստ տեղեկության՝ պատվաստումը հնարավոր է պատվաստման ծառայություններ մատուցող ցանկացած բժշկական հաստատությունում, 6 ամսականից և ավելի տարիքի շահառուների համար:
«Պատվաստումները, իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում, հնարավոր կլինի Abbott Biologicals B.V. ընկերության կողմից արտադրված չորս բաղադրիչ պատվաստանյութով: Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնք հնարավոր է, որ շրջանառվեն գրիպի սեզոնի ընթացքում»,- նշել են NCDC-ից:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստման ծառայություններ մատուցող հաստատությունների ցանկը՝ այստեղ: