Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ 2023» ֆորումում քննարկվել են ֆինանսական տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր, որի շրջանակներում Elevandi-ի գործադիր տնօրեն Պետ Պատելը արտահայտել է իր կարծիքը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
«Կարծում եմ, Վրաստանը արդյունավետ է աշխատում այս ուղղությամբ, և այն, ինչ մենք հիմա պետք է մշակենք, 10-ամյա ծրագիրն է, որը կնպաստի Վրաստանում ֆինտեխի զարգացմանը և դրա կիրառմանը ողջ երկրում։ Վրաստանը ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ ունի», — ասել է Պետ Պատելը։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Elevandi ընկերությունը Պատելի ղեկավարությամբ հաջողությամբ աշխատում է Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում ֆինտեխ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ ինչպես պետական, այնպես էլ բիզնես մակարդակով։