Պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի բացման ժամանակ իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ երկարաժամկետ խաղաղությունն օգտակար կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար, առավել մեծ տարածաշրջանային մասշտաբով ևս, և «դա նաև արժանի բարգավաճում կբերի այդ երկրներին»։
«Իմ կառավարության նախաձեռնած «Խաղաղ հարևանության» միջոցով մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, վերջապես Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները մասնակցում են Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ին, որը պաշտոնապես բացվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին։