9600 լարիից ավելի աշխատավարձ ստացողների թիվն ավելացել է

2023 թվականի սեպտեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,9 տոկոսով, գրել է BusinessPressnews-ը՝ վկայակոչելով PMCG խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը:

2023 թվականի սեպտեմբերին ամսական 0-ից 600 լարի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 18,6 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,3 տոկոսային կետով: 2023 թվականի սեպտեմբերին ամսական 2400 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 22.6 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսային կետով:

2023 թվականի սեպտեմբերին ամսական 9 600 լարի և ավելի աշխատավարձ ստացածների թիվը կազմել է 1,9 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 0,3 տոկոսային կետով: