Տրանսպորտային միջոցների համար ձմեռային անվադողերով և անվաշղթաներով երթևեկությունը հավանաբար պարտադիր կդառնա։ Այս առումով փոփոխություններ են նախատեսվում «Ճանապարհային երթևեկության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում, փոփոխությունների հեղինակը ներքին գործերի նախարարությունն է:
Ըստ օրինագծի, սակայն, ձմեռային անվադողերի և անվաղթաների կիրառումը պարտադիր կլինի միայն ճանապարհի առանձին հատվածներում, իսկ այդ հատվածների ու գոտիների ցանկը կորոշի կառավարությունը։
Նախագծի համաձայն, օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում (դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը) և որոշակի գոտիներով և ճանապարհահատվածներով շարժվելիս ձմեռային անվադողեր և անվաշղթաներ չունենալու դեպքում վարորդները կտուգանվեն 100 լարիով և վարորդական վկայականին հատկացված 100 միավորից 5 միավորի կհանվի: