Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստությունը։
Այս առիթով քաղաքապետարանը հոկտեմբերի 23-ին 184 հազար 500 լարիի մրցույթ է հայտարարել, որով նախատեսվում է զարդարել Մառնեուլի քաղաքի փողոցները, գնել է ամանորյա զարդարանքներ ու լուսավորության սարքեր, թարմացրել ու վերականգնել է արդեն իսկ եղածները։
«Մառնեուլի քաղաքի փողոցներում ամեն տարի տեղադրվում են ամանորյա լուսավորության սարքեր։ Նոր տարվա՝ 2024 թվականի գալստյան կապակցությամբ կրկին ամանորյա լույսեր կտեղադրվեն տարբեր վայրերում, և կլուսավորվի կենտրոնական տոնածառը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, գնորդի հետ համաձայնեցված լրացուցիչ վայրերում»,- նշված է մրցույթի փաստաթղթում:
Մրցույթին հայտ ներկայացնել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։
Ի դեպ, անցյալ տարի քաղաքապետարանը 199 հազար 900 լարի է հատկացրել Մառնեուլի քաղաքի զարգացման համար։