Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անչափահասի նշանադրության դեպք է բացահայտվել, գրում է MarneuliFM-ը:
Նշվում է, որ 8-րդ դասարանցի աղջկա նշանադրության լուրը հաստատել է նաև դպրոցի տնօրենը։
«Տեղեկությունը փոխանցվել է պատկան մարմիններին, ծնողին կանչել են դպրոց։ Երեխան դպրոցից չի բացակայել և ասել է, որ շարունակելու է դպրոց հաճախել», — պատմել է դպրոցի տնօրենը:
Մառնեուլիի «Կրթական ռեսուրս» կենտրոնն այս դեպքի մասին տեղեկություն չունի։