Սեպտեմբերին կենսապահովման նպաստ է ստացել 435 հազար 578 մարդ (122 հազար 416 ընտանիք), այդ թվում՝ 226 հազար 328-ը՝ մինչև 16 տարեկան երեխա։
Սոցիալական ծառայության գործակալության վիճակագրության համաձայն, հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրի շրջանակներում 200 հազար 191 անձի (44 հազար 298 ընտանիք) 4 տարով երաշխավորվել է սոցիալապես անապահովի կարգավիճակը։
Ըստ գործակալության՝ անցած ամիս կասեցվել է 20 հազար 872 անձի կենսապահովման նպաստը, իսկ 440-ինը` դադարեցվել է։