Հունվար-սեպտեմբերին Քութայիսիի միջազգային օդանավակայանը ռեկորդային թվով ուղևորների է սպասարկել. 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն աճել է 92 տոկոսով։
Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ 9 ամսվա ընթացքում Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից օգտվել է 1 միլիոն 216 հազար 372 ուղևոր (2022 թվականի հունվար-սեպտեմբերին` 633 հազար 834 ուղևոր)։
Պատմական առավելագույնին է մոտեցել նաև Քութայիսիի միջազգային օդանավակայանից թռիչքների թիվը։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով` իրականացվել է 3615 չվերթ, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ թռիչքների թիվն աճել է 43 տոկոսով։