Մառնեուլիում դպրոցականին սառը զենքով հարվածել են

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի թիվ 2 հանրակրթական դպրոցի հարակից տարածքում անչափահասների միջև վիճաբանության հետևանքով մեկ երեխա սառը զենքով վիրավորում է ստացել, գրում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին, դպրոցի հարակից տարածքում։ Վիճաբանություն է տեղի ունեցել 14-ամյա երկու դեռահասի միջև, և նրանցից մեկը մյուսի ոտքի հատվածին հարվածել է սառը զենքով: Առկա տեղեկություններով, վիրավորը տեղափոխվել է «Ավերսի» կլինիկա. նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելը։